Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը վարչապետից Հանրային խորհրդի նախագահ նշանակվելու առաջարկ է ստացել

Դեկտեմբեր 18,2019 16:43

Անչափ շնորհակալ եմ այն բազում հաղորդագրությունների, զանգերի համար, որոնցով սկսել եք շնորհավորել ՀՀ կառավարության վաղվա նիստում ինձ Հանրային խորհրդի նախագահ նշանակելու լուրի կապակցությամբ։

Ինչպես արդեն հաստատել եմ լրատվամիջոցների համար, ՀՀ վարչապետի կողմից ստացել եմ նման առաջարկ ու ընդունել եմ այն, ինչի կապակցությամբ երախտագետ ու շնորհակալ եմ այդ բարձր վստահության համար, ինչը չափազանց պարտավորեցնող է։

Հիշեցնեմ, որ դեռևս այս տարեսկզբին այդ կառույցի անդամ դառնալու առաջարկությունն էլ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանից ստանալու ժամանակ ասել էի, որ այնտեղ գնում եմ բացառապես որպես փորձագետ՝ ՀՀ կառավարության համար խորհրդատվական իրավասությամբ այդ սահմանադրական հաստատության գործունեության մեջ իմ համեստ ներդրումն ունենալու այն հարցերով ու ոլորտներով, որոնք անցած տասնամյակներում իմ փորձագիտության դաշտում են եղել։ Այժմ էլ այնտեղ իմ գործունեությունը շարունակելու եմ բացառապես նույն առաքելությամբ ու նույն մասնագիտական ինքնությամբ, թեպետ արդեն՝ նախագահի կարգավիճակով, որը, ինչպես ինքներդ եք հասկանում, որևէ կերպ չի ավելացնում իմ փորձագիտական կարողությունները, մինչդեռ ավելացնում է պատասխանատվությունն արդեն հավաքական մարմնի ու նրա անդամների և մեր խորհրդատվության երկու հիմնական շահառուների՝ հանրության ու ՀՀ կառավարության առջև։

Մինչ այժմ չէի հրապարակում վերջին օրերին ստացված այդ առաջարկության ու իմ համաձայնության մասին մի պարզ պատճառով․ քանի դեռ դրա մասին կառավարությունը պաշտոնապես չի հայտարարում, իմաստ չկար այն հրապարակային դարձնել․ ի վերջո՝ ձեռք բերված համաձայնություններից անդին վերջնական որոշումն իրենցն է։ Ու դա անում եմ այժմ, քանի որ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արդեն իսկ հաստատել է վաղվա նշանակումը։

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ

Հանրային խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շնորհաւո՜ր: Մարդը ամիսներ շարունակ սազը ձեռքին օրնիբուն աշխատում էր:
    «Պալատականները»: Դիտէ՛ք «Հանրայինի» (ոչ հեռուստաալիքի) եթերում
    🙂

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031