Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը կարծում է, որ Մարտի 1-ի տասը զոհերի սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ որեւէ առաջընթաց չկա: «Անգամ մեկի սպանությունը բարդեցին մյուսի վրա, հետո պարզվեց, որ այլ տեղում էր սպանվել եւ այլ հանգամանքներում»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Աղվան Վարդանյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/899784213752928/
Նրա բնորոշմամբ. «Մարտի մեկին երկու կողմ ենք ունեցել: Նրանք, ովքեր տարել են բախումների եւ անամոթաբար «խաղաղ ցուցարարներ» են ասում…Մարտի մեկի հանրահավաքը, որը Մյասնիկյանի արձանի մոտ էր, բոլոր զոհերը մոտ մեկ կմ հեռավորության վրա էին, ինչպե՞ս է հավաքը հասել այդտեղ, նայեք, դրա փաստերը կան: Այդ մարդիկ հասել են այնտեղ՝ ջարդելով, ոստիկաններին տրորելով, ցանկացած գործիք օգտագործելով, եւ ասում են՝ «խաղաղ ցուցարարներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ