Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստն էր:
Նիստից հետո լրագրողները Կոնստանտին Կոսաչովին հարցրեցին ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների խնդրի:
Նա պատասխանեց. «Մենք գիտենք այդ խնդրի մասին, բայց այն չենք քննարկել այսօրվա նիստի ժամանակ, որովհետեւ այն ավելի շատ միջխորհրդարանական հանձնաժողովի տիրույթում է: Գյումրիում, եթե չեմ սխալվում, մեկ ամիս առաջ նրանք հավաքվել են ու ակտիվ քննարկել այդ հարցը: Իհարկե, այդ հարցը պետք է լուծում ստանա, այն բավականին մեծ թվով մարդկանց է առնչվում, որոնք աշխատում են ՌԴ-ում: Երկու կողմերն էլ հասկանում են, որ կան կոնկրետ պահանջներ՝ կապված ուղեւորափոխադրումների անվտանգության հետ եւ պարտադիր պետք է լեզվի համապատասխան մակարդակի իմացություն, ճանապարհային երթեւեկության կանոնների տիրապետում, ամեն երկրում դրանք տարբեր են …հավատացեք, այդ հարցը չի մոռացվել, վստահ եմ, որ կգտնվի այնպիսի լուծում, որ այն ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ