Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. ՀՀ-ն չի կառավարվում

Դեկտեմբեր 18,2019 16:11

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անցնող տարում արձանագրել է, որ Հայաստանում իրավական պետության դեմ պայքար է ընթանում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Արթուր Ղազինյանը հիշեց դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու վարչապետի կոչը՝ նկատելով, որ դա ոչ միայն ՀՀ Սահմանադրության եւ տարբեր օրենքների կոպտագույն խախտում էր, այլ նաեւ իր մեջ քաղաքական գնահատական էր պարունակում:

«Այնուհետև սկսվեցին հարձակումները դատական իշխանության վրա։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը։ Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական կառույց է, որի վստահելիությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող վարույթների քանակով և դատավարական գործընթացների մասնակցող սուբյեկտների թվով»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Իսկ Սահմանադրական դատարանին ուղղված իշխանությունների քայլերը, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանը որակում է հարձակումներ եւ վստահեցնում, որ Հայաստանում օր առաջ պետք է մշակել իրավական անվտանգության հայեցակարգ։ Կուսակցությունում այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվում են:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի ներկայիս իրավիճակին էլ, բանախոսն ասաց, որ 1,5 տարի անց ՀՀ իշխանությունները չեն կարողանում հասկանալ կառավարման մեխանիզմները եւ արձանագրեց. «ՀՀ-ն չի կառավարվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությանն ու դրա արդյունքներին, Արթուր Ղազինյանն ասաց. «Առհասարակ, տնտեսական հեղափոխություն տերմինն արդեն իսկ կազուսային է. տնտեսությունն ու հեղափոխությունը անհամատեղելի երևույթներ են։ Տնտեսությունը ենթադրում է կայունություն, կանխատեսելիություն, խաղի կանոնների որոշակիություն, նորմատիվ իրավական դաշտի կայունություն, քաղաքական դաշտի կայունություն։ Հեղափոխությունը մերժում է ամեն ինչ, հեղափոխությունը անկանխատեսելիություն է, քաոս է, անորոշություն է, գործող կառուցակարգերի վերացում է։ Տնտեսական հեղափոխության ամբողջ թեզը հիմնվում է ՀԴՄ կտրոնների վրա, որևէ այլ ռազմավարական ուղղություն կառավարության կողմից ներկայացված չի եղել, թե ինչպե՞ս պետք է տնտեսությունը զարգանա։ Ի՞նչ հեղափոխության մասին ենք մենք խոսում առհասարակ։ Ամբողջ ընդդիմադիր գործունեության ժամանակ այսօրվա իշխանությունները և հատկապես նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ տնտեսության 30 տոկոսը ստվերում է։ Հիմա իրենց իշխանության գալուց հետո պետք է ենթադրվեր, որ այդ թիվը այլևս չպետք է լինի, ուրեմն մենք պետք է վստահ լինենք, որ բյուջեի մուտքերը պետք է աճեն 30 տոկոսով։ Չի աճել 30 տոկոսով, հիմա կա՛մ Նիկոլ Փաշինյանը իրականացրել է քաղաքական մանիպուլյացիա, կա՛մ ստվերը կա և շարունակում է գործել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեկ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031