«Երրորդ նախագահին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված: Մեր իրականությունում միայն այս դրվագը չէ»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրման փաստին:
https://www.facebook.com/aravot.am/videos/2310081905950421/
Թե ինչ այլ դրվագներ նկատի ունի, Վարդանյանը նշեց. «Պետության դեմ ահաբեկչություն գործած խմբավորման անդամները հանդիպում են երկրի ղեկավարին, եւ դրանից կարճ ժամանակ անց հեռացվում են ոստիկանապետը եւ ԱԱԾ ղեկավարը»:
Դառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Մեկի տված ցուցմունքի վրա գործ հարուցելը խոսում է այն մասին, որ անհեթեթ է այս մեղադրանքը: Ապրում ենք մի երկրում, որտեղ ցուցմունք հնարավոր է կորզել մեկից, որն այսօր խորապես հավատացյալ է…Ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտն է կայանում, եւ ես դրա համար ուրախ եմ, որտեղ վերջին օրերին բարոյականությունից գանգրենա ունեցողներն իշխանության ջրերի վրա մնալու համար պատրաստ են դավաճանել իրենց տասնամյակների ընկերներին: Նախկիններին մեղադրողները նրանց գերազանցել են իրենց մենիշխանությամբ, դատարկ ինքնավստահությամբ եւ անգործությամբ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ