«Հանձնախմբում կուսակցության ստեղծման հարց չի քննարկվել: Լեւոն Քոչարյանը կուսակցության ստեղծումը չէր բացառել այն տրամաբանությամբ, որ այս իրականությունում որեւէ բան չի կարելի բացառել»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը մտադի՞ր է կուսակցություն հիմնել:
https://www.facebook.com/aravot.am/videos/2310081905950421/
Աղվան Վարդանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում. «Աչք եւ ականջ ունեցողը կտեսնի, որ նրա գնահատականները բացառիկ լայն հայացքով եւ փորձառու քաղաքական գործչի կարծիքներ են, որոնք դանդաղ, բայց տարածվում են հանրության շրջանում: Այն, որ նա քաղաքականության մեջ է եւ քաղաքական օրակարգ թելադրող գործիչներից է, ակնհայտ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ