Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5-7 տոկոս թանկացումներ են սպասվում հունվարի 1-ից. Մելքումյանը՝ նախկին կառավարության կտրած ժապավենների արդյունքի ու սպասվող թանկացումների մասին

Դեկտեմբեր 18,2019 14:39

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփիչ ասուլիսում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները ակտիվորեն մասնակցել են բարեկամական խմբի աշխատանքներին, նաեւ կարեւորել են հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի նիստը. «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին ավարտվում է, այս ընթացքում եղել է բանակցող եւ ազատ առեւտրի տարբեր համաձայնագրերով ԵԱՏՄ-ին է միացել Իրանը, Սինգապուրը, Սերբիան, Չինաստանի հետ ոչ տարիֆային պայմանագիր է կնքվել: Ընթացքում հայտ են ներկայացրել ու օրերս Սանկտ Պետերբուրգում բարձրագույն խորհրդի նիստ կլինի եւ նոր կոլեգիայի ձեւավորման հարց կքննարկվի, մեր ներկայացուցիչները ղեկավար կազմին պետք է փոխանցեն Բելառուսի ներկայացուցչին՝ 4 տարվա կտրվածքով»:

Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին խոսելով՝ Մելքումյանն ասաց, որ արտագնա նիստ են արել համայնքապետարանի շենքում, նաեւ փոխվարչապետի հետ համալիր քննարկել են հարցը. «Կարեւորագույն հարցերից մեկը այնտեղ հողհատկացման հետ կապված հարցն էր, 1,8 հա -ի վրա չեմ կարծում լուրջ կլիներ գործունեություն ծավալել: Զարմանալին նա է, որ նախորդ կառավարությունը, որ ժապավենը կտրել է մեծ ցնծությամբ, ախր էդ գոտին հենց այնպես չի ու մենք չենք որոշել, ԵԱՏՄ քվոտայով միակ գոտին է: Բելառուսն ունի, օրինակ, 6 գոտու իրավունք, տվել է մեզ ու հանկարծ սա մատնվում է պարապուրդի: Պարապուրդ որ ասում ենք, պայման չի եղել, հիմա դատական գործընթաց է գնում: Համայնքապետն առաջարկեց՝ հենց հիմա կողքը 50-60 հա տարածք կա, կարելի է փոխանակել դատական գործընթացում գտնվող հողերի հետ, բայց քայլեր այս առումով չեն արվել»:

Մելքումյանը նաեւ ասաց, որ Փոթիի կամ Բաթումի նավահանգստային գոտում պետք է տերմինալ ունենանք, այն, ինչ Ղազախստանն արեց, բայց մինչ այդ նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են Ղրիմի հետ, երբ կամուրջը կառուցվել է, լաստանավեր են ազատվել, հնարավոր է՝ բավականին լավ գներով դրանք ձեռք բերենք:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այն ապրանքատեսակների մասով, որոնք 2020-ի հունվարի 1-ից թանկանալու են, հնարավո՞ր է մեխանիզմներ մտածել ու գնաճը զսպել: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այսօր էլ կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք գտնում են, որ, օրինակ, մեքենաների արտոնությունը, որն ունեցել ենք 5 տարի, ճիշտ չի եղել ու պետք չէր ի սկզբանե այդ արտոնությունն ունենալ: Կան նաեւ այլ կարծիքներ: 950 ապրանքների գծով 3-5 տարի մենք ունեցել ենք մաքսատուրքերի արտոնություն: ԵԱՏՄ-ում, ՌԴ-ում հատկապես, Ղազախստանում, Բելառուսում մաքսատուրքերը բարձր էին, ի դեպ, ՀՀ-ն ամենաշուտն է միացել ԱՀԿ-ին, մեր մոտ հիմնականում եղել է 2 մաքսատուրք, 0 եւ 10, մենք 2015-ի հունվարի 2-ից ասել ենք՝ հարգարժան ԵԱՏՄ, քանի որ մեզ մոտ ցածր է, եթե հենց հիմա միանգամից ես անցնեմ բարձր մաքսատուրքերի, սոցիալական պրոբլեմ կառաջանա, տվեք մեզ արտոնյալ ժամկետ, արտադրություն կազմակերպենք տեղական: Բայց ինչ ենք տուժել: Գիտեք, որ հենց 2015-ի հունվարի 2-ից մաքսատուրքերը գնում էին ընդհանուր կաթսա: Եվ ամեն հանրապետություն ուներ տոկոս մաքսատուրքերից, մերը եղել է 1,11 տոկոս, ՌԴ-ին՝ 82 տոկոս: Եթե համեմատենք 2014-ի դրությամբ, թե մենք ինչքան մաքսատուրք էինք ստանում ու ինչքան ենք ստացել 2015-ից հետո, էդ արտոնությունների համար մեզ մի փոքր քիչ են տվել տոկոսը: Հիմա, երբ արտոնությունը վերջանում է, մեր տոկոսը բարձրացավ 1,21-ի, այսինքն, այս առումով հիմա այդ արտոնությունները վերջանում են, մոտ 700 ապրանքի գներ աճելու են, բայց դրանք մեծ մասի թանկացումների բեռը հաղթահարված է: Որոշ ապրանքատեսակների մասով, բնականաբար, լինելու են թանկացումներ, թանկացումների միջին մակարդակը 5-7 տոկոս է: Բայց հիմնական բեռը, որ ամենօրյա չէ, հաղթահարված են: Բայց այն տոկոսը, որը ավել ենք ստանալու, գալու է պետբյուջե ու կկարողանանք հասցեական քաղաքականություն վարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031