Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«60 000 քաղաքացի ստորագրել է». Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի ազատությանն ուղղված քայլերի մասին

Դեկտեմբեր 18,2019 13:20

«Արդեն 60 000 քաղաքացու անվանական ստորագրություն կա ՀՀ-ից եւ Արցախից, բայց իշխանությունը շարունակում է անհեռանկար գործելաոճը»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ նորաստեղծ հանձնախմբի եւ ստորագրողների պահանջն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը:

«Ստորագրողներին կարող եք ինքներդ հարցնել՝ պատրա՞ստ են փողոց դուրս գալ, կամ նման խնդիր դրված է, թե ոչ: Բայց որ հազարավորները պատրաստ են, ենթադրում եմ, բայց նման հարց այսօր դրված չէ: Միջոցների եւ դոնորների խնդիր չկա, պարզապես սրահ ենք վարձակալել այս ասուլիսի համար»,-պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրողները պատրա՞ստ են փողոց դուրս գալ հանուն Քոչարյանի ազատության եւ ի՞նչ միջոցներով է հանձնախումբը գործում, ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որեւէ կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ. «Նրան անազատության մեջ պահելն անպատիվ գործ է եւ չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկանիշը եւ խարխլում դատական համակարգը: Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որեւէ քաղաքացու, ոչ էլ պետությանը: Ամենապարզ ելքը խափանման միջոցը փոխելն է: Սա առաջին տարբերակն է: Իշխանությունը դատավորներին պարտադրում է հակաօրինական գործողություններ: Երկրորդ ճանապարհը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելն է: Արձագանքելով այդ քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է»:

Աղվան Վարդանյանի բնորոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում աշխատել է հարյուրավոր պաշտոնյաների հետ, եւ նրանք գիտեն նրա կյանքն ու գործը. «Մեր խնդիրն է՝ նաեւ այդ մարդկանց մղել դիրքորոշման, հանդիպել ԲԴԽ անդամների հետ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ»: Աղվան Վարդանյանը շեշտեց նաեւ այս գործընթացում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, իր բնորոշմամբ, լռությունը. «Թաքնվելով եւ զգուշանալով՝ որեւէ խնդիր չի լուծվում: Արցախի նախագահները Ռոբերտ Քոչարյանի ազատության համար միջնորդություն ներկայացրին, եւ նրանց հետ որեւէ բան չեղավ: Մեր նախագահն այս առումով որեւէ մտածելու բան չունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031