Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիների միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի 10 ամիսներին զգալի նվազել են՝ 31.4 տոկոսով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2019 12:40

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները աճել են 4.6 տոկոսով, փոխարենը զգալի նվազել են բեռնափոխադրումների ծավալները։

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 4 տոկոսով։ Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են՝ 31.4 տոկոսով։ Այսինքն՝ այս տարվա 10 ամիսներին տաքսիներից օգտվել է 3 մլն 929 հազար մարդ։ Մասնագետները սրան եւս բացատրություն ունեն, բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը։ Մեր հանրապետությունում վերջին ամիսների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է մեքենա ներկրելով։ Չէ՞ որ հունվարի 1-ից Հայաստանում մեքենաների գները մի քանի անգամ բարձրանալու են։

Փոխարենը 27.5 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 5.9 տոկոսով։ Խոսքը Երեւանի մետրոյի մասին է։ Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր։

Մյուս կողմից, մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ բավականին շատ թվով ավտոբուսային երթուղիներ դուրս են եկել շահագործումից, իսկ երթուղիներն այնպես են ձեւափոխվել, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված են լինում երկու տրանսպորտից օգտվել։ Հավանաբար սա է պատճառը, որ երեւանցիները սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031