Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն ամեն անգամ բանակցությունների հերթական փուլից հետո գալիս ու հայտարարում էր, թե Ալիեւը կիսացնդած, անկիրթ մարդ է.«Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 18,2019 12:35

Հանրապետականներն որպես այսօրվա իշխանությունների «մահացու մեղք» են ներկայացնում նաեւ այն, որ «ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւը Փաշինյանի վրա թողեց կիրթ եւ նորմալ մարդու տպավորություն»։ Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն ամեն անգամ բանակցությունների հերթական փուլից հետո գալիս ու հայտարարում էր, թե Ալիեւը կիսացնդած, անկիրթ մարդ է, բանակցությունների ընթացքում անընդհատ քչփորում էր քիթը, եւ ընդհանրապես՝ ինքը երբեք նրան լուրջ չի ընդունել։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է այդպիսի բան։ Կամ որեւէ մեկը կարծում է, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, մեր բանակի գործողությունների տրամաբանությունը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով Ալիեւի անձնական որակները։

Ի դեպ, հանրապետականները պնդում են նաեւ, թե Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը «թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը եւ փաստացի Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ»։ Այսինքն՝ մինչ այդ Հայաստանը հակամարտության կողմ չէ՞ր։ Բա ինչո՞ւ էր ՀՀ նախագահը բանակցությունների մասնակցում, սկզբունքներ ընդունում, խոստանում տարածքներ վերադարձնել… Իսկ Արցախի բանակցային դիրքերը թուլացել էին այն ժամանակ, երբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից՝ Ադրբեջանի ջանքերով ու Քոչարյանի համաձայնությամբ։ Հիմա ՀՀ իշխանություններն ընդամենը փորձում են վերականգնել այդ դիրքերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031