Լրահոս
Օրվա լրահոսը

6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2019 11:42

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել։ Հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թվով 52 սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում հաշվառված 2148 ընտանիքների 2603 սոցիալական որեւէ խումբ ունեցող անդամներ անցած տարվա դրությամբ 90 օրից ավելի օրեր բացակայել են ՀՀ-ից։ Այդ ընտանիքներին անցած տարվա ընթացքում այդ անձանց բացակա լինելու ժամանակահատվածում վճարվել է 326 մլն 284 հազար դրամ ընտանեկան  կամ սոցիալական  նպաստ կամ հրատապ օգնություն։

Իսկ, ահա, թվով 53 սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում 1337 ընտանիքների 2091 սոցիալական որեւէ խումբ ունեցող անդամներ անցած տարվա դրությամբ բացակայել են ՀՀ-ից. 2017-2018 թվականների ընթացքում ՀՀ-ից դուրս եկած եւ 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չվերադարձած անձանց վճարվել է 181 մլն դրամ ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն։

Եվ ամենաուշագրավը՝ անցած տարվա ընթացքում գործատուների մոտ եկամտային հարկի հաշվին ժամանակավոր անաշխատունակության նպաստների գծով տեղում կատարված ծախսերի ֆինանսավորման ենթակա գումարների մասին տեղեկությունը ԲՊՌ տեղեկատվական բազայի հետ համադրվել են, եւ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով։ Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում եւ ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ։ Սակայն, ըստ սոցապ ծառայության, 2018 թվականի ընթացքում մայրության նպաստ ստացած արական սեռի անձանց ցուցակից 2-6 կետերի դեպքերը սխալ ներկայացված գրանցման հայտերի արդյունք են, եւ դրանց արդեն տրվել են համապատասխան լուծումներ։ Իսկ մեկ այլ դեպքում «արական» նշումը բազա է ներմուծվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից։

Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր է պարզվել։ Մասնավորապես, թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով։ Ընդ որում՝ 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ։ Բայց, ըստ սոցապ ծառայության, օրենքով որեւէ սահմանափակում չկա մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու քանակների վերաբերյալ, բայց այս դեպքում, համաձայնեք, որ ռիսկային է։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031