Դեկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկում էին ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի հարցը։ Հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էր։ Աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը կզբաղվի օրենսդրական փոփոխություններով։ Թեմայի շուրջ զրուցեցինք իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ։ Հարցրինք, թե ինչ հիմնական սկզբունքներ պետք է հաշվի առնվեն օրենքի նախագիծը մշակելիս։ «Հիմնական սկզբունքը ատելության շարժառիթն իրավաբանորեն ֆիքսելն է, որը բավականին բարդ է, նույնիսկ «թրոլինգն» ատելության խոսք չէ, ատելության խոսքը պետք է ավելի նեղ սահմանվի, որպեսզի նեղ մեկնաբանվի։ Հակառակ դեպքում, այո, դա կարող է ազդել խոսքի ազատության վրա»,- ասաց նա։
– Օրինակ՝ քաղաքական հայացքների համար վիրավորելը կարո՞ղ է համարվել ատելության խոսք։
– Քաղաքական հայացքների համար ինչ-որ մեկին մեքենայական բռնության կոչ անելը եւ դա արդարացնելը, այո, ատելության խոսք է, խոսքը բռնության կոչի, անհանդուրժողականության կոչի մասին է։ Դա չպետք է գնահատվի միայն կոչի շրջանակներում, պետք է տեսնել՝ այդ անձն ունի՞ կանխակալություն զուտ քաղաքական հայացքների համար, ունի՞ նախապաշարմունք քաղաքական հայացքների համար… ընդհանրապես, դա նեղ է մեկնաբանվում, ավելի հաճախ ատելության խոսքը կապված է անձի տարիքի, առողջական վիճակի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների, ռասայի հետ. հիմնականում այս հիմքերով է դրսեւորվում, քաղաքական հայացքների պարագայում ավելի շատ լինում են բռնության կոչեր։
– Ինչպե՞ս պետք է որոշվի ատելության խոսքի եւ քննադատության սահմանագիծը։
Կարդացեք նաև
– Սահմանագիծը որոշվում է սկզբունքով, ոչ թե կոնկրետ նորմով, իսկ այդ սկզբունքը շարժառիթն է։ Եթե անձի շարժառիթն է քննադատելը, դա ատելության խոսք չէ, իսկ եթե շարժառիթն է ատելությունը, ուրեմն դա ատելության խոսք է։
– Պրակտիկայում դա պարզելը հնարավո՞ր է։
– Իհարկե, հնարավոր է, դա ավելի շատ քրեական իրավունքի զամբյուղի մեջ է։ Պրակտիկայում հնարավոր է, սակայն երբեմն բարդ է, որովհետեւ դրդապատճառը քողարկվում է։ Օրինակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման կոչերն առերեւույթ ատելության խոսքի դրսեւորումներ են, եւ իրենք դա չեն էլ թաքցնում։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում