Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Տոնոյան. «Բացարձակ կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ, դա ես ընթացքում կապացուցեմ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2019 11:02

Երեկ կալանավայրից տուն վերադարձի ճանապարհին Արթուր Տոնոյանը ասաց, որ իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունում։

«Քանի որ գործը նախաքննության փուլում է գտնվում, էս պահին չեմ ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել, բայց մեղսագրվող արարքների հետ ընդհանրապես որեւէ աղերս չունեմ, որեւէ առնչություն չունեմ։ Ե՛վ իմ գործառույթով, ե՛ւ իմ գործառութային պարտականություններով ես չէի կարող մասնակից դառնալ որեւէ նման արարքի»,- ասաց Տոնոյանը։

– Այդ դեպքում ինչի՞ց ելնելով են Ձեզ նման մեղադրանք առաջադրել։

– Ես դա չեմ կարող ասել։

– Հիմա Ձեր խափանման միջո՞ցն է փոխվել, թե՞ վերացվել է առհասարակ խափանման միջոցը։

– Այո, խափանման միջոց կալանավորումը վերացվել է, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի սանկցիայի վերաբերյալ, բեկանվել է։

– Դուք հիմա շարունակո՞ւմ եք պաշտոնավարել որպես ՃՈ պետի տեղակալ։

– Ես առայժմ չեմ կարող ասել, նոր եմ դուրս եկել, դեռ տեղեկացված չեմ։ Ես՝ ինքս, միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի պաշտոնավարումս կասեցնեն։ Այսքանը կարող եմ ասել։

– Իսկ քննչական մարմինները փորձե՞լ են Ձեզնից ինչ-որ մեթոդներով ցուցմունք կորզել։

– Չէ, բացարձակ… ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, իրավապահների հետ որեւէ խնդիր չի եղել։

– Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Ձեզ առաջադրված մեղադրանքն ու իրավապահների գործողությունները։

– Բացարձակ կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ, դա ես ընթացքում կապացուցեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031