Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ պետի տեղակալը ենթադրություններ է հայտնել՝ ինչով կարող է պայմանավորված լինել իր դեմ հարուցված քրգործը. փաստաբան

Դեկտեմբեր 17,2019 23:13

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը Ճանապարհային ոստիկանության ծառայության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի խափանման միջոց կալանքը պահելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը նաեւ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Տոնոյանի խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ: Արթուր Տոնոյանն այսօր ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (հակամրցակցային գործունեությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) Տոնոյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը։
Տոնոյանի փաստաբան Արմեն Նադիրյանը Aravot.am-ին ասաց.

«Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն մենք չենք էլ ներկայացրել, գրավի թեմա չի քննարկվել, պաշտպանական կողմը վիճարկում էր ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարելու հետ կապված ու կալանավորման հիմքերը: Նշել էինք, որ կալանավորման հիմքը, որ դատարանը գտել էր՝ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, այդ հիմքը անհիմն է»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ով է ցուցմունք տվել իր պաշտպանյալի դեմ, ի պատասխան նա ասաց՝ նախաքննության ընթացքում չի ցանկանում պատասխանել այդ հարցին. «Ցուցմունք տվողների թվում պաշտոնյաներ չկան: Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, մանրակրկիտ ցուցմունքներ է տվել, ներկայացրել բոլոր հանգամանքները, աջակցել է քննությանը…Պաշտպանյալս որոշակի ենթադրություններ է հայտնել, թե ինչով կարող է պայմանավորված լինի իր դեմ քրեական գործի հարուցումը, բայց առայժմ չեմ ուզում այդ մասին բարձրաձայնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031