Բռնցքամարտում ամենադիտարժան տեսարաններից են նոկդաունները, երբ մրցակցի հասցրած հարվածը շշմեցնում է բռնցքամարտիկին եւ վերջինը մի կարճ ժամանակ ի վիճակի չի լինում շարունակել մարտը: Այդ ժամանակ ռինգի մրցավարը դադար է վերցնում եւ սկսում հաշվել, սովորաբար, մինչեւ ութը: Որպես կանոն, այդքանը բավական է հասկանալու, թե նոկդաունի ենթարկված բռնցքամարտիկն ի վիճակի՞ է շարունակել մարտը, թե՞ այն պետք է դադարեցնել՝ արձանագրելով նոկաուտ: «Դինամո» մարզադահլիճում ընթացող «Կաշվե ձեռնոց» մրցամարտում նույնպես:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ