Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սերժի իշխանության ժամանակ ով կարար ինչ խոսար, Աստծուն փառք, Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից». Աշոտ Աղաբաբյան

Դեկտեմբեր 17,2019 22:33
ashot agababyan

«Ես պատերազմի մասնակից եմ, Բուռնաշը եղել է իմ պազիվնոն, իսկ ինքը, որ նեմեց է եղել, թող չմոռանա, դա իր «կլիչկեն» է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիտարկմանը, թե Աշոտ Աղաբաբյանն իրեն Բուռնաշ է հռչակել:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մեկ այլ դիտարկմանը, թե Աշոտ Աղաբաբյանը կեղծ մատնություն է արել՝ ասելով, թե ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ինքը այդ գումարները յուրացրել է, Աշոտ Աղաբաբյանն այսպես արձագանքեց. «Ինքը լավ չի հասկանում, որ էդ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունից մենք ավելի շուտ գիտենք, 1993 թվականից եկել եմ Հրազդան ստադիոն ու ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը շատ լավ ուսումնասիրել եմ, ինքը չի հասկանում, որ այդ ամեն ինչը մենք շատ լավ գիտենք, ինքը ֆոտբոլի մեջ զրո մարդ է եղել: Ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունն այսօր դարձրել է ամեն ինչը յուրացնելու կանոնադրություն: ՈՒԵՖԱ-ն չի կարող պատահի գումարը աննպատակ տա ֆեդերացիային ու ասի՝ ֆեդերացիա, ինչ ուզում ես արա: Աշխարհում նման որեւէ կազմակերպություն չկա, որ փող ծախսի առանց նպատակի»:

Մեր դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ «բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում», Աշոտ Աղաբաբյանն ասաց.

«Կրկնում եմ՝ իր պնդելով չէ, ինքը ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը վերագրել է, թե ինքն է գրել: ՈՒԵՖԱ-ն հստակ կանոնադրություն ունի՝ գումարները նպատակուղղված են տրամադրվում՝ մասնագետներ հրավիրելու համար, մանկական ֆուտբոլին, դաշտեր կառուցելուն, ուղղակի ինքն ինքնիշխան է, իրեն թվում է՝ սրան-նրան կպնելով՝ ինքը լավ տղա է կամ շատ փող ունի, թանկ կոստյումներ է հագնում, գիտի՝ լավ տղա է»:

Պարոն Աղաբաբյանից հետաքրքրվեցինք՝ ինչու, երբ պատգամավոր էր, իսկ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահ, ինքը այսօր բարձրաձայնած խնդիրների մասին չէր խոսում այն ժամանակ, ի պատասխան՝ ասաց. «Սերժի կողքին կանգնած ինչքան մարդ կա, սաղ գործ տվող են: Ինչի դուք չգիտե՞ ք, որ Սերժի իշխանության ժամանակ ով կարար ինչ խոսար, հիմա Աստծուն փառք, Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից, ես ինչ պետք է ասեի, ես ինչ գիտեմ՝ ինքը գող է, թե գող չի, ընդամենը 6-րդ վարչությունը եկել է, իր աշխատանքները ստուգել է,ես տեղյակ էլ չեմ, ինքն ասում է, թե ես գործ եմ տալիս, ես ինչ կապ ունեմ այդ գործ տալու հետ, ու թող ճոռթո, ճոռթո չխոսի: Իսկ ՀՀԿ-ից ես 10 տարուց ավելի է՝ հրաժարվել եմ, որովհետեւ ՀՀԿ-ն Նավասարդյանական կուսակցություն չէ, սերժական կուսակցություն է, որը բերեց իր ամբոխին լցրեց կուսակցության մեջ ու փչացրեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ». Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանն իր մականվան՝ «Նեմեց»-ի մասին «Նուվել դ՛ Արմենի» ամսագրին տված հարցազրույցում ասել էր. «Այդ մականունը հորս քեռուց է մեզ փոխանցվել, տատիս եղբորից՝ իմ մեծ քեռուց, որը 1939-ին՝ հորս ծննդյան տարում զորակոչվել էր, մասնակցել  պատերազմին և վիրավորվել էր: Նրա մարմնում երկաթներ էին մնացել: Նա մասնագիտությամբ վարորդ էր, եւ, ինչպես ամեն վարորդ, նաեւ մեքենաներ էր նորոգում: Երբ նա բեռնատար մեքենա էր նորոգում, մտնում էր մեքենայի տակ, երկաթը շարժվում էր ու ցավեցնում, եւ նա սկսում էր գերմանացիներին հայհոյել՝ «նեմեցի էսը», «նեմեցի էնը»: Ու սկսեցին նրան «Նեմեց» կոչել, հետո էլ մեզ փոխանցվեց այդ մականունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031