Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք ունենք այլ հիբրիդային պատերազմ». Գայանե Աբրահամյան

Դեկտեմբեր 17,2019 21:15

Այսօր «Մեդիան հանուն ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով տեղեկատվական մանիպուլյացիաների, օրենսդրական ու ինքնակարգավորման մեխանիզմների մասին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց. «Եթե կեղծ լուրը դեռ կարող ես ապացուցել, որ կեղծ է, մանիպուլյացիան շատ դժվար է ապացուցել: Ֆեյք լուրերի մասով Գերմանիայում քննարկվում է լուծումը, բայց անգամ այնտեղ մանիպուլյատիվ լուրերի մասով փորձում են զերծ մնալ, որովհետեւ շատ վտանգավոր է դատարաններին, իրավապահ մարմիններին տալ այդ լծակը ՝ որոշելու, թե որն է մանիպուլյացիա: Խոսքի ազատության առումով դա իսկապես վտանգավոր է»:

Գայանե Աբրահամյանն ասաց, որ հիմա մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք. «Եթե ժամանակին հիբրիդային պատերազմ ասելով՝ հիմնականում հասկանում էինք Ադրբեջանից եւ ընդհանրապես տեղեկատվական այդ հատվածից, պատերազմական իրավիճակից, հակամարտությունից ծնված տեղեկատվական գրոհը, խնդիրները, ապա այսօր մենք ունենք այլ հիբրիդային պատերազմ: Մեդիաները չեն դրանք որոշում, այլ՝ նրանց հետեւում կանգնած քաղաքական ուժերը եւ այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք դրվում են այդ ամբողջն իրականացնելու համար»:

Նա ասաց, որ եթե այդ միջոցներն ուղղվեին իշխանությանը քննադատելուն, չէր նեղվի, մինչդեռ դրա հիմնական թիրախը եւ ամենամեծ խնդիրն այն է, որ դիսկուրս է ձեւավորվում՝ ժողովրդավարական ընկալումների դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031