Այսօր «Մեդիան հանուն ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին սկսել են ավելի շատ դիմել. «Եթե համեմատենք մինչեւ 2018-ը ու դրանից հետո, փոփոխություններ կան. դիմումների քանակն ավելացել է: Հիմքերը շատ տարբեր են: Այս տարվա ընթացքում մենք ստանում ենք դիմումներ, որոնք կապ ունեն այս կամ այն պետական մարմնի աշխատանքի հետ:
Օրինակ, ստացել ենք դիմում արտգործնախարարությունից: Թերթերից մեկը գրեց, որ Լավրովի հետ խոսակցությունից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առողջությունը վատացել է, էդ մասին բողոք ստացանք հենց ԱԳՆ-ից, օրինակ: Ստացել ենք նաեւ բողոք սոցապնախարարից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար տիկին Բաթոյանից»:
Գեղամ Վարդանյանն ասաց, որ պետական գերատեսչությունները սկսել են դիտորդ մարմին դիմելու գործիքը կիրառել ու դա այն փոփոխությունն է, որը նկատվում է: Հիմնականում բողոքում են զրպարտչական նյութերից, ապատեղեկատվությունից. «Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյային, սկսել են ավելի հաճախ հայտնվել մեր սեղանին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ