Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

150.000 դոլար՝ վարժարաններին. «Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայ համայնքին

Դեկտեմբեր 17,2019 18:02

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Բեյրութում է հատուկ առաքելությամբ․ նա Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների է փոխանցել է 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- նշում է Հայկակ Արշամյանը։

Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը։

«Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում է տնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների, որը կուղղվի 5020 աշակերտի կրթաթոշակի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որի համար հայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել է Լիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը։

Լիբանանի ազգային առաջնորդարանը ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի՝  առաջնորդարանի բարերար Երջո Սամուէլեանը 125 միլիոն լիբանանյան ոսկի է նվիրաբերել առաջնորդարանին, որն ուղղվելու է «Լիբանանահայ կարիքավորներու զօրակցութիւն», «Հայ աշակերտ հովանավորելու ծրագիր» և «Զուարթնոց» հատուկ դաստիարակության կենտրոնին։ Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ վեհափառ հայրապետը հայրական կոչ էր ուղղել լիբանանահայ համայնքին օժանդակելու դժվար կացության մեջ հայտնված կառույցներին և ընտանիքներին։

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031