Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը ավագանու եզակի պրոֆեսիոնալ անդամներից է․ Նաիրա Զոհրաբյան. «Ա1+»

Դեկտեմբեր 17,2019 17:45

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոռեկտ չի համարում գնահատական տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշմանը, որով մտադիր են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կազմից հետ կանչել խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, հայտնում է «Ա1+»-ը։

Բայց նշում է՝ եթե «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ ավագանու մյուս 2 անդամները չեն սպասարկում «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական օրակարգը, շահը, ապա իրենք իրավասու են կայացնելու նման որոշում։

«Մենք կուզենայինք, որ առողջ մթնոլորտ լիներ Երևանի ավագանիում, որովհետև այսօր քաղաքի առջև այնպիսի լրջագույն խնդիրներ են ծառացած, և Երևանի քաղաքային մեծամասնությունը էնպես խելահեղ կատաղությամբ չի կարողանում այդ խնդիրները լուծել։ Ես շատ կուզենայի, որ 2 ընդդիմադիր խմբակցությունները կարողանային խնդիրները բարձրացնել և գոնե հնչելի դարձնել, որովհետև դրանց լուծելը մեր քիչ քվոտաներով դժվար է»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը զերծ մնաց գնահատական տալուց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի գործունեությանը։ Ինչ վերաբերում է Դավիթ Խաժակյանին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց․

«Դավիթ Խաժակյանին համարում եմ պրոֆեսիոնալ ավագանի, իր երիտասարդ տարիքում այդ ամբողջ ավագանու կազմում եզակի պրոֆեսիոնալ ավագանիներից մեկն է»։

Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները 3-ն են։ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, իսկ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը՝ «Հանրապետություն» կուսակցության։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի դժգոհություններին՝ ԶԼՄ-ների լուսաբանման վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավագանու երեկվա նիստին ամբողջությամբ ծանոթ չէ, չի կարող ասել, թե ԶԼՄ-ները որքանով են անաչառ եղել։

«Մի փոքր հատված հետևեցի, որն ինձ վրա շատ վատ, տգեղ տպավորություն թողեց, բայց ես կուզենայի, եթե մեր լրատվամիջոցները տալիս են ավագանու ելույթը, ապա տան նաև քաղաքապետի( եթե իհարկե, դրան հետևել է) իգնորը, ծիծաղը։ Այսինքն՝ ընտրովի լրատվությունը ինձ համար ընդունելի չէ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031