Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1,8 միլիարդի դրամ՝ Մանվել Գրիգորյանի ազատության համար

Դեկտեմբեր 17,2019 16:53

Այսօր շարունակվող ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով նիստի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտպանական կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Իբրեւ գրավ, պաշտպանական կողմն առաջարկեց 1 մլրդ 650 մլն 950 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույք:

Պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին եւ նրա ընտանիքին պատկանող անշարժ գույքի մեծ մասը կալանքի տակ է, բայց իրենք պատրաստ են կալանքի տակ չգտնվող 25 անշարժ գույք առաջարկել, որպես գրավ կիրառել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: «Եթե չի արդարացնի իրեն, վերցրեք, գույքը տվեք պետությանը»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանները նաեւ ընդգծեցին Մանվել Գրիգորյանի՝ օր-օրի վատացող առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ այս քրեական գործից անջատվել է Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը։

Միջնորդության քննումը կշարունակվի դեկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031