Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ցուցաբերել զսպվածություն, չհավատալ տարաբնույթ ասեկոսեների և սպասել դատարանի որոշմանը»

Դեկտեմբեր 17,2019 15:59

Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի:  Պետռեգիստրից անհիմն հանելու հարցով դեկտեմբերի 19-ի դատական նիստի նախօրեին նախկին զորահրամանատարի համակիրները պահանջում են դատարանի արդար որոշում և Արցախի իշխանությունների գործողությունների անօրինության ճանաչում: Անհանդուրժողականության ալիքը բարձրացել է դատարանի աշխատակիցների ներքին խոհանոցային այն խոսակցություններից, թե դատական համակարգի վրա ճնշումների պատճառով դատարանը ստիպված կլինի որոշում կայացնել ոչ հօգուտ Ս. Բաբայանի:

Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունների անօրեն գործողությունները պարզ դարձան 2019 թվականի փետրվարին, երբ Ս. Բաբայանը հայտարարեց 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում ԱՀ իշխանությունների թելադրանքով ոստիկանությունը, առանց իրավական հիմնավորման, Ս. Բաբյանին հանել է հաշվառումից՝ զրկելով նրան քաղաքացիությունից: Սա իր հերթին անհնար է դարձրել Ս. Բաբայանի առաջադրումը նախագահական ընտրություններին, քանի որ, ըստ օրենքի, ԱՀ նախագահ կարող է դառնալ միայն Արցախի քաղաքացին:

«Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ցուցաբերել զսպվածություն, չհավատալ տարաբնույթ ասեկոսեների և սպասել դատարանի որոշմանը: Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ Արցախի ներկայիս իշխանությունները արժանապատվություն կցուցաբերեն և չեն գնա Սահմանադրության, օրենքի ու սեփական ժողովրդի դեմ հերթական հանցագործությանը»,- իրավիճակը մեկնաբանում է Ս. Բաբայանը:

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031