Ուկրաինան և Ադրբեջանը աջակցում են միմյանց՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման էր տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումը: Առաջին հերթին խոսքը Ուկրաինայի արևելքի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակում»,- ասել է Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես գալիս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ