Լրահոս
Օրվա լրահոսը

«Բջնիի» մուծած հարկերի վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրություն չի արել

Դեկտեմբեր 17,2019 15:24

Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Բջնի» գործարանում հարկերից խուսափելու առնչությամբ որեւէ ուսումնասիրություն կատարվե՞լ է:

Պարոն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ՊԵԿ-ն առայժմ ուսումնասիրություններ չի իրականացրել. «Բավարար հիմքեր են անհրաժեշտ ուսումնասիրության անցկացման համար։ Խոսքը վերաբերվում է բավականին վաղեմություն ունեցող ժամանակաշրջանի, իսկ այդ դեպքում գործնականում շատ դժվար է ուսումնասիրություն կատարել եւ պարզել, թե գործարանը 2012 թվականից հարկերից խուսափե՞լ է, թե ոչ։ Եթե համապատասխան հիմքեր եւ ելակետային տվյալներ լինեն, բնականաբար, մենք չենք խուսափի եւ հանձն կառնենք նշված գործողությունների կատարմանը»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը հրապարակել էր, թե Բջնի գործարանը ստեղծման պահից 12 տարիների ընթացքում ինչքան հարկ է վճարել պետությանը:

• 1996 – 0 դրամ
• 1997 – 0 դրամ
• 1998 – 0 դրամ
• 1999 – 0 դրամ
• 2000 – 0 դրամ
• 2001 – 2.800.000 դրամ
• 2002 – 5.400.000 դրամ
• 2003 – 8.100.000 դրամ
• 2004 – 28.400.000 դրամ
• 2005 – 59.300.000 դրամ
• 2006 – 138.700.000 դրամ
• 2007 – 250.000.000 դրամ
• 2008 – 420.000.000 դրամ

Ըստ Ռուբեն Հայրապետյանի՝ «ՌՌՌ» հանքային ջրերի ՓԲ ընկերությունը 2010թ.-ից առ 2019թ.-ի 3-րդ եռամսյակը ներառյալ վճարել է մոտ 3.600.000.000 ՀՀ դրամ հարկ:

«Բջնիի» նախկին սեփականատերը՝ Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Ռուբեն Հայրապետյանի հրապարակած այս տվյալները. «Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031