Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 409 քրեական գործ է հարուցել՝ մաքսանենգության ու հարկերից խուսափելու հիմքով

Դեկտեմբեր 17,2019 15:01

Այս տարվա 11 ամիսների տվյալներով Պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսական հանցագործությունների հիմքով հարուցվել են 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունն, ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի, վերաբերում է հարկերից խուսափելուն եւ մաքսանենգության դեպքերին: Այսօր պարոն Հովհաննիսյանը կոմիտեում ներկայացրեց 2019 թվականին կատարված աշխատանքները: Նրա խոսքով. «151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգության դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: 2018-ին հարուցվել է 63-ով ավելի պակաս քրեական գործ: 2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 20,8 մլրդ դրամ: 2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով տուգանքից գումարը կազմել է 452 միլիոն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 միլիոն դրամը:

2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, փաստացի գանձվել է 403 միլիոն դրամ»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հանրային սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին տրվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով, պարզվել է, որ հասարակական սննդի շատ օբյեկտները թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց.

«Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից եւ նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 միլիոն դրամ հարկային պարտավորություն մի քանի դեպքերով, որոնցով հարկերից խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»: Նրա տվյալներով, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 միլիարդ դրամ.

ՊԵԿ պաշտոնյայի տեղեկացմամբ, որոշակի չափով աճել են նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշռող մասը բացահայտվել է սահմանային հսկողություն իրականացնող ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Թե ինչո՞ւ են այդպիսի դեպքերն աճ գրանցել, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ հայտնաբերելիությունն է բարձրացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031