Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։ Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից, հայտնում է Regionmonitor-ը:
Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։
Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, փոխհատուցում էին ստանալու: