Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը Գագիկ Ծառուկյանին. տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները բացառվում են

Դեկտեմբեր 17,2019 14:42

«Եթե տնտեսվարողներ կան, որոնք ունեն բազմաթիվ բիզնեսներ, առավել եւս, եթե դրանք խոշոր հարկեր վճարողներ են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում, քան մյուս ընկերություններում»,-այսօր անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում՝ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները բացառվում են:

Ըստ նրա, հարկային համալիր ստուգումները պայմանավորված են որոշակի հանգամանքներով. «Մասնավորապես՝ դրա համար նախատեսված է նախնական պլան եւ քրեական գործերով իրականացվող ստուգումներ։ Եթե ստուգումներ ասելով նկատի ունեք հսկողական աշխատանքներ, որոնք իրականացվում են իմ ղեկավարած ստորաբաժանումների կողմից, ապա այդ միջոցառումները գաղտնի բնույթ ունեն եւ չեն կարող հրապարակվել։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի կողմից հնչեցրած տեսակետին, թե ստուգումներ իրականացվում են միայն իր նկատմամբ, ապա միանշանակ այդպես չէ։ Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի եւ ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ, որեւէ տնտեսվարողի նկատմամբ ստուգում իրականացնել։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, որից հետո հնարավոր է լինում ստուգումներ իրականացնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031