Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել հայկական ֆուտբոլը երկու կամ ավելի տարով, եթե հաստատվի, որ քաղաքական իշխանություններն աշխատում են որեւէ թեկնածուի օգտին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2019 12:51

Ուժային կառույցների աղբյուրները պնդում են,  որ  ՀՖՖ-ի հետ կապված սպասվում է մեկ այլ քրեական գործ եւս, որն առնչվում է անցած տարի իրականացված շինաշխատանքներին։

Այս ծրագիրը վերահսկել է ՀՖՖ տեղակալներից մեկը (աղբյուրը չհիշեց ազգանունը), եւ բավականին հետաքրքիր վիճակ է փոխանցումների ու կատարված աշխատանքների մասով։

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից հետո սոցիալական ցանցերում հիշեցին ներկա գլխավոր քարտուղարի դրամաշնորհային գործունեության մասին՝ շեշտելով, որ Արմեն Մելիքբեկյանի հիմնած ռեսուրսը ակտիվորեն քարոզել է հայ- ադրբեջանական, այսպես կոչված, եղբայրություն, ու տարակուսանք էին հայտնում, թե ինչպես կարելի է նման մտածողության մարդուն թույլ տալ լինել ֆեդերացիայի նախագահ։

Ֆուտբոլային հանրույթի ավելի սառը դատող հատվածն էլ կարծում է, որ կրքերը չհանդարտվելու դեպքում ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել հայկական ֆուտբոլը երկու կամ ավելի տարով, եթե հաստատվի, որ քաղաքական իշխանություններն աշխատում են որեւէ թեկնածուի օգտին, եւ կա միջամտություն։ Փոխանցեցին, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ակտիվ մոնիտորինգ է արվում եւ զեկուցվում անձամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031