88 անդամ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունում 23-ը կին են, խմբակցության 65 տղամարդ պատգամավորներից զինծառայությունից ազատվել են 29-ը՝ գրեթե կեսը։
ԱԺ-ում երկրորդ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի 26 պատգամավորներից 5-ը կանայք են, 21 տղամարդ, որոնցից չեն ծառայել 5-ը։
Խորհրդարանական ամենափոքր «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներից 4-ը կանայք են, մյուս 14 պատգամավորներից չեն ծառայել 4-ը։
Համաձայնեք՝ տխուր պատկեր է։ Մարդիկ, որոնք երկրում ստանձնել են օրենքներ գրելու, ՀՀ քաղաքացիների կյանքը թեթեւացնելու պետականաշինության գործառույթը, իրենք իրենց տեղում՝ որպես շարքային քաղաքացիներ, այս կամ այն պատճառով զլացել են պարտքը տալ պետությանը։ Նրանք՝ որպես տղամարդ, չեն համարել դա իրենց կյանքի ամենակարեւոր պարտականությունը։
Կարդացեք նաև
Ի վերջո, զինվորական ծառայությունը ոչ միայն պետության, այլ նաեւ սեփական խղճի հանդեպ ունեցած պարտավորություն է, որը պետք է իրականացնել։ Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնք հանգիստ խղճով (կլինի առողջական, կրթական, թե այլ հնարովի հիմքերով) ազատվել են բանակից ու հիմա հպարտ խոսում են հայրենասիրությունից, երկրի զարգացման իրենց տեսլականից եւ այլն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում