Լրահոս
Օրվա լրահոսը

5 մլն-ը գորգերի վրա «ջրելու» բարոյականությունն ու օրինականությունը, հավանաբար, կպարզի հաջորդ իշխանությունը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2019 12:00

5 մլն դրամանոց «խալիչա փարթի»

Թե կոնկրետ հայրենանպաստ ինչ օրենքներ են նախաձեռնել իշխանական պատգամավորները, ինչ արդյունք է տվել նրանց գործունեությունը, որ նրանք հավելավճարներ են ստանում, դժվար է մատնանշել։ Նրանք անընդհատ ինչ-որ վոյաժների մեջ են, գնում են, գալիս են, բյուջեի հաշվին աշխարհն են տեսնում, մի խոսքով՝ անիմաստ մսխում են պետական փողը։ Բավական է նրանցից մեկը մի անհեթեթ առաջարկ անի, անմիջապես հաստատվում է, ու անցնում են գործի։ Օրինակ՝ մի անհայտ պատգամավորուհի՝ Հռիփսիմե Գրիգորյան անուն-ազգանունով, առաջարկեց այս տարի Վարդավառը նշել խորհրդարանի բակում գորգեր լվանալով։ Առաջարկն ընդունվեց։ Վարդավառի օրը մի քանի երիտասարդ աղջիկ խորհրդարանի բակում «պոլի փետով» վրեժ էին լուծում գորգերից, մի երկու հոգի իրար ջրեցին, անցավ-գնաց։ Հետո պարզվեց, որ «խալիչա փարթիի» համար բյուջեից 5 մլն դրամ է դուրս գրվել։ Թե ինչ օգուտ տվեց այդ տարօրինակ միջոցառումը մեր կիսաաղքատ հասարակությանը, հայտնի չէ։ Մինչդեռ 5 մլն դրամը մեր երկրում ծախսելու շատ տեղ կա։ Շատ երեխաներ այսօր չեն կարողանում բուժվել հենց գումարի բացակայության պատճառով։ Իսկ 5 մլն-ն գորգերի վրա «ջրելու» բարոյականությունն ու օրինականությունը, հավանաբար, կպարզի հաջորդ իշխանությունը…

Քավորն օջախի սրբությունն է

Երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ էր քննադատում պետական պաշտոններում նշանակումներ անելիս քավոր-սանիկական, բարեկամական հարաբերությունների դերակատարումը։ Նա 2018-ի իրադարձությունների ժամանակ էլ հպարտ Պողոսին խոստացավ, որ «քավոր-սանիկ» այլեւս չի լինելու։ Բայց առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդարան բերեց ե՛ւ իր քավորի եղբորը՝ Վահե Ղալումյանին, ե՛ւ իր եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին, ե՛ւ աներորդուն՝ Հրաչյա Հակոբյանին։ Եթե Սիփանին խորհրդարան բերելն ինչ-որ առումով կարելի է արդարացնել այն բանով, որ նա միշտ հորեղբոր թիմում քաղաքական պայքարի մեջ է եղել, ապա Վահե Ղալումյանինն անհասկանալի է. նա միշտ եղել է Տավուշի մարզի ակտիվ ՀՀԿ-ականներից, ընտրությունների ժամանակ կուսակցության եւ կոնկրետ իր հորեղբոր՝ ՀՀԿ-ական Արծրունի Ղալումյանի համար ակտիվորեն ձայներ էր բերում։ Անհասկանալի է նաեւ խամաճիկների թատրոնի դերասան Հրաչյա Հակոբյանի՝ Փաշինյանի աներորդու հայտնվելն ԱԺ-ում, թեեւ նա եւ էլի մի քանիսն իրենց «փառահեղ» մտքերով փոխարինում են Գալուստ Սահակյանին։ Իսկ Փաշինյանի քավորը շուտով կդառնա միավորված Իջեւան համայնքի ղեկավար։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031