Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարեկան 1,3 մլրդ դրամ՝ Հայաստանը տեխնոլոգիական «հաբ» դարձնելու համար. «Փաստ»

Դեկտեմբեր 17,2019 11:54

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական կայքում ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Այն հնարավորություն կտա, օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը, ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար պետբյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցել կատարելագործման ծրագրերին։

Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ընթացքին համընթաց շարժվելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել կենսունակ ցանցային համակարգ, որի միջոցով հայկական ընկերությունները ճկուն ձևով հնարավորություն կունենան կապ հաստատել տեխնոհսկա ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը, բանակցություններ վարել տարբեր ներդրողների հետ։

Այս ամենը «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա տեխնոլոգիական կենտրոն և «հաբ»։ Այն բաղկացած է 4 խոշոր բաղադրիչից, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դնում է կոնկրետ նպատակներ և խնդիրներ:

2020 թվականից սկսած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 15 հաջողակ ձեռներեցներ հնարավորություն ունեն, ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ, մասնակցել յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներին:

Որպես հիմնական կարևորագույն գործոն Սփյուռքի ներուժի օգտագործումն է: Այս բաղադրիչի իրականացման կարևորագույն մասն է կազմում «Ներուժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը:

Դրա նպատակն է հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը, աջակցել մեր երկրում ներդրումների իրականացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը, սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափերի համակարգի կայացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Նշվում է, որ միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի դեպի Հայաստան հայրենադարձության խթանմանը: «Ներուժի» խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031