Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել

Դեկտեմբեր 16,2019 23:43

Երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1- է հայտնաբերվել, սակայն չենք կարող պնդել, որ երեխայի մահը դրա հետևանքով է վրա հասել։ Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Աղջնակի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, առաջացել է գլխուղեղի լուրջ խնդիր։

Արդեն վատ վիճակում տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ էլ կոմայի մեջ է ընկել, ինչից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Երեխայի մոտ դիտվել է ջերմային ցնցումներ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, անմիջապես հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին։

Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031