«2003թ․ քրեական գործ են հարուցում քննչական խմբի ու դատախազի դեմ և գրում են՝ հանցավոր խումբ, որը ղեկավարել է Գագիկ Ջհանգիրյանն իր քննիչների հետ։ Մեզ հանցագործ են համարել։ Դեռ գործով դատավարություն էր գնում, դատական ակտը հրապարակված չէր, դեռ անջատված մասը մեր վարույթում էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին։
Վերջինս ասում է, որ գործի քննության ժամանակ իրենք դիմել են ԱԱԾ ղեկավարին, թե արդյոք Ազգային ժողովում ձայնագրվել կամ տեսագրվե՞լ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հոկտեմբերի 27-ի գործով թիվ մեկ ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը։ Պատասխանել են, որ նման գործողություն չի կատարվել։ Բայց Գ․Ջհանգիրյանը ենթադրում է, որ ձայնագրվել է։ Գ․Ջհանգիրյանին նաև հետաքրքրում է, թե արդյոք ԱԱԾ-ից կորած փաստաթղթերը վերաբերո՞ւմ են նաև Հոկտեմբերի 27-ի գործին։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=TxND6hdkfSA&feature=emb_logo