Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արամը չլինե՞ր իմ ընկերն ու վարորդը, կամ դավաճանության և գործ սարքելու թավշյա մշակույթի շրջանակներում ցուցմունք տար իմ վրա, ապա արդյո՞ք նման գործ կհարուցվեր իր հանդեպ»

Դեկտեմբեր 16,2019 20:20

Ուրեմն այս ….-ները (բնորոշումը դուք տվեք) տարիուկես իմ վրա մանրադիտակով «թեմա» փնտրելուց հետո կրկին կառչել են իմ վարորդ, իմ օգնական և իմ ընկեր Արամ Բարսեղյանից:

Բոլորդ լավ հիշում եք, թե ինչպես ամռանն Արամին մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, սակայն մնալով հասարակական կարծիքի և հանրային ճնշումների տակ, այդպես էլ չկարողացան հիմնավորել կալանավորման անհրաժեշտությունը և արձակեցին Արամին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տակնուվրա անելով ամեն ինչ՝ որոշեցին դիմել հաջորդ ստորությանը:
Իր մեղքը ընդունած, պատճառած վնասը ամբողջությամբ փոխհատուցված գործով անցնող մարդուն մեղադրանքով դատարան են տանում մի հոդվածաշար կպցնելով պոչին:

Հիշեցնեմ, որ Արամին մեղադրում են մի քանի տեղ ձևակերպված լինելու և անաշխատ եկամուտ ունենալու մեջ:
Իսկ դե կառավարության ֆեյք-պոակային ինտելեկտն էլ բավարարել է միայն դատախազության հաղորդագրության վերնագրում ճխտել «կոռուպցիա» բառը (լավ է, որ երկու Ց-ով չեն գրում):

Կրկնում եմ հիմնական հարցս՝ եթե Արամը չլինե՞ր իմ ընկերն ու վարորդը, կամ դավաճանության և գործ սարքելու թավշյա մշակույթի շրջանակներում ցուցմունք տար իմ վրա, ապա արդյո՞ք նման գործ կհարուցվեր իր հանդեպ, արդյո՞ք կկալանավորեին, արդյո՞ք վնասը փոխհատուցելուց ու մեղքը ընդունելուց հետո գործը մի շարք հոդվածներով կուղարկեին դատարան:

Իհարկե՝ ՈՉ: Պարզապես նման էշ ձևի որոշել են ինձ իբր վատություն անել:

Հա, անաշխատ եկամուտների մասով ուժներդ մենակ նախկին նախարարի վարորդի վրա որ չպատի, հուշեմ գլխից հոտած մի քանի ձկան մասին:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո չի մասնակցում Սահմանադրական Դատարանի աշխատանքներին ու ստանում է ամսական մեծ գումարներ, բենզին և այլն, արդեն մի քանի միլիոնն անցնող:

Ձեր բազմաթիվ ծակ-պրոֆեսոր նախարարները փետրվար ամսից գաղտնի կրկնապատիկ փող են ստանում՝ փաստացի իրական աշխատանքով չզբաղվելով:

Իսկ դե ձեր ԱԺ-ն էլ իր չաշխատելու համար 10 ամսում 14 անգամ պարգևավճար է ստացել:

Աննա Հակոբյանի անձնական վարսավիր-ստիլիստի վրա պետական բյուջեի հաշվին արած ծախսերն էլ չմոռանաք: Слабо?

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031