Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, մենք դարեր ի վեր մշակութային և պատմական ամուր կապեր ենք ունեցել,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հաջողություն եմ մաղթում Ձեզ և վստահ եմ, որ ամեն ջանք կներդնեք մեր հարաբերություններում առկա ձեռքբերումները շարունակելու և բոլոր ուղղություններով մեր երկկողմ կապերն առավել խորացնելու համար»:
Դեսպան Էվանգելոս Տուրնակիսը նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել բարեկամ Հայաստանում և պատրաստակամ է իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակացության զարգացման կարևորությանը, մասնավորապես նշվել է, որ մեծ ներուժ է առկա գիտակրթական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ