Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում

Դեկտեմբեր 16,2019 19:20

Հարգելի քաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը:

Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:
Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031