Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում լայք եք դրել». Քոչարյանի պաշտպանները դատավոր Աբգարյանին ինքնաբացարկ են հայտնում՝ իր, իր եղբոր ֆեյսբուքյան լայքերի ու Թանկյանի գրառումը կիսելու համար

Դեկտեմբեր 16,2019 18:40

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացրել ենք, պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր նիստը դռնփակ անցկացնել, մի քանի հարց պիտի պարզեին, որ իմանային՝ դատավոր Լուսինե Լեւոնի Աբգարյանին ինքնաբացարկ հայտնո՞ւմ են, թե՞ չեն հայտնում: Ավելի ուշ, երբ նիստը նորից դռնբաց էր, պաշտպանը բացատրեց, որ կասկածներ ունեն դատավորի եղբոր՝ Դավիթ Լեւոնի Աբգարյանի ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով որոշակի տեղեկությունների հետ կապված. «Վերջինս կիսվում եւ հավանում է Սերժ Թանկյանի կարծիքը, առ այն, որ ուրախ եմ տեղեկանալ, որ նախկին նախագահը նորից ՔԿՀ-ում է: Այլ կերպ ասած, նա հավանում է եւ կիսվում է այն իր ֆեյսբուք սոցցանցի հանրության հետ: Ֆեյսբուք սոցկայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Աբգարյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ»:

Որպես փաստարկ՝ պաշտպանն ասաց. «Ֆեյսբուք սոցցանցի ուսումնասիրությունը հուշում է, որ նման գրառումներից ոմանք հավանվել են ձեր ֆեյսբուքյան էջով, եւս Դավիթ Աբգարյանի, լայք եք դուք դրել նման տեղեկատվության»:

Պաշտպանը նաեւ Լուսինե Աբգարյանի՝ արձակուրդի մեջ լինելու, գործերի մակագրման հետ կապված խնդիր բարձրացրեց, առ այն, որ նա պիտի արձակուրդի գնացած լիներ, բայց հնարավորություն են տվել, որ գործը մակագրվի հենց իրեն:

Դատավորին հետաքրքրում էր՝ իր եղբայրը, որ հավանել էր Վահե Գրիգորյանի գրառումը, այն վերաբերվել է ա՞յս գործին, թե՞ ոչ, պատասխանեցին, որ ոչ. «Վահե Գրիգորյանի գրառումը վերաբերում է ՄԻԵԴ-ում ՀՀ-ում օտարերկրյա ներդրողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարեւոր գործին»:

Դատավորը նաեւ հարցրեց՝ թե փաստեր ունե՞ն, որ ինքը որեւէ որոշում կայացրել է Դավիթի ազդեցության տակ, պարզվեց, որ ոչ. «Մենք ընդգծում ենք այն հանգամանքը, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր կասկած առաջանալ»: Հայկ Ալումյանն էլ մեջբերումներ արեց կայքերից, որոնց վերնագրերից երեւում է, որ դատավորի եղբայրը հակաքոչարյանական է: Ալումյանն ասաց, որ այս փաստերից անկողմնակալ դիտորդը գալ եզրակացության, որ այստեղ մի բան այն չէ. «Առանձին փաստ է այն, որ ձեր եղբայրը գաղափարակից է , այդ գաղափարներ ունի, ձեր եղբայրը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Վահե Գրիգորյանի հետ, ըստ սոցիալական ցանցերի տվյալների, համենայնդեպս, իսկ Վահե Գրիգորյանը 2009-ից մոտ 10 տարի է, այս գործով հանդիսանում է մեղադրանքի կողմում: Պարոն Քոչարյանին կալանավորելու հետ կապված բազմիցս տարբեր հարցազրույցներում փորձել է հիմնավորել, որ մեղադրանքը հիմնավոր է: Որեւէ դատարան այս հարցը քննելիս չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված, այն դեպքում, երբ Մխիթար Պապոյանը անհիմն ինքնաբացարկ հայտնեց»:

Մեղադրող կողմին անհասկանալի էր՝ ի՞նչ կապ ունի եղբոր կարծիքը դատավորի կարծիքի հետ, եղբայրներն ու քույրերը ազատ են հավանել մի բան, կիսվել եւ այլն:

Ինչ վերաբերում է հենց դատավորի «լայքին», պարզվում է, որ դա կապված է իր եղբոր՝ Դավիթի՝ ՄԻԵԴ-ում ունեցած հաջողության հետ, որը սույն գործի հետ չի կապվում, ըստ մեղադրող կողմի:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության հետ կապված որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 18–ին ժամը 14-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031