Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խախտումներ՝ Արմավիրի և Գեղարքունիքի հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ մամուլի հրապարակումների հետքերով

Դեկտեմբեր 16,2019 17:57

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։

Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։

Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և 2008թ․ մարտի 04-ի N03-Ն հրամաններով հաստատված սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը։

Վերջիններս կարգավորում են ախտաբանաանատոմիական  բաժանմունքների, հյուսվածաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին ներկայացվող, ինչպես նաև  բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները։

Ստուգվել են Արմավիրի մարզի «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲԸ-ի, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի, «Մարտունու բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի, «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքները։

Նշված բոլոր բաժանմունքներում արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի  վերը նշված հրամաններով հաստատված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի ավելի քան երկու տասնյակ կետերի պահանջների խախտումներ:

Արձանագրված հիմնական խախտումներն են․

  • Ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չեն ապահովվում շենքերի՝ սենյակների, բաժինների նվազագույն կազմը, մակերեսներն ապահովված չեն եղել դիակների պահման, դիակի հանդերձավորման, ֆիքսացիոն, թաց աուտոպսիոն և բիոպսիոն նյութի արխիվի, հանդերձարանի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնի պահման շենքերով,
  • Ապահովված չեն եղել սայլակների (հիվանդանոցի հիվանդասենյակային մասնաշենքերից) մոտեցման հարմար ուղիներով,
  • Ապահովված չեն եղել էներգիայի սնուցման լրացուցիչ աղբյուրով,
  • Դիահերձարանն ապահովված չի եղել օդի ուլտրամանուշակագույն մանրէասպան սարքով,
  • Չկոյուղացված տարածքներում ախտաբանաանատոմիական բաժանմունքն ապահոված չի եղել կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, տեղային մաքրման կայանով,
  • Դիահերձարանն ապահովված չի եղել օդի ուլտրամանուշակագույն մանրէասպան սարքով,
  • Առկա չեն եղել վարակիչ հիվանդություններից մահացածների կամ այդ հիվանդություններից մահացության կասկածի դեպքում դիակների պահման համար նախատեսված անջրաթափանց, ամբողջական և ամուր պարկերը,
  • Ախտաբանաանատոմիական բաժանմունքի շենքերում բացակայել

են մշտական հոսող սառը և տաք ջրով ապահովված լվացարանները,

  • Աշխատող անձնակազմի ձեռքերի լվացման համար տեղակայված չեն լվացարաններ` նախատեսված գույքը և գործիքները լվանալու համար,
  • Սեկցիոն (դիահերձման) սեղանները միացված չեն եղել սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Առկա չի եղել շարժական ցնցուղ` միացված սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Շենքի հատակի հատականցքը ապահոված չէր ցանցորսիչով,
  • Շենքերն ապահովված չեն եղել որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական, պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով,
  • Շենքերի պատերի, առաստաղի, հատակի մակերեսների ամբողջականությունը չեն ապահովել լիարժեք խոնավ մաքրումն ու ախտահանումը,
  • Շենքերն ապահովված չեն եղել մեխանիկական դրդմամբ արտաձիգ օդափոխանականությամբ,
  • Բացակայել են հերձման համար նախատեսած հատուկ արտահագուստը, հաստ մոմլաթե գոգնոցը, կրկնակոշիկները, հաստ երկարաթև ձեռնոցները, ռեսպիրատորը, դիմակը, աչքերի պաշտպանական ակնոցը,
  • Բժշկական թափոնների գործածությունը կարգավորելու և դրա հետ կապված մարդու առողջության անվտանգության պահանջները ապահովելու նպատակով կազմակերպության տնօրենը չի ընդունել բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ,
  • Որոշ դեպքերում չի կարգավորվել և չի իրականացվել ախտաբանաանատոմիական թափոնների գործածության, նաև ընդհանուր բժշկական թափոնների գործածության և  ներառյալ դրանց ըստ տեսակի առանձնացման, տարողությունների և բեռնարկղերի մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և ընդունման, վնասազերծման և վարակազերծման բոլոր փուլերի իրականացումը նկարագրող ընթացակարգերը, դրանց կատարման ժամանակացույցը, վնասազերծման արդյունքում ստացված թափոնի հեռացման, թաղման և կամ հետագա օգտագործման կարգը, բժշկական թափոնների հետ կապված անկանխատեսելի դեպքերի և վնասազերծման գործընթացում հնարավոր արտակարգ պատահարների դեպքում ձեռնարկվելիք միջոցառումները և դրանց իրականացման ընթացակարգերը, բժշկական թափոնների գործածության համար պատասխանատու աշխատողների աշխատանքային պարտականությունները և թափոնների գործածությանն առնչվող այլ հարցեր (դիակի օրգանները տոպրակով տալիս են հարազատներին),
  • Կազմակերպությունում բժշկական թափոնի վարման գրանցամատյանները չեն վարել,
  • Ժամանակավոր պահման հատուկ տարածքի պատերն ու առաստաղը չեն ունեցել անջրաթափանց ծածկույթ, տարածքն ապահովված չի եղել ջրի ծորակներով և ջրահեռացման գծով, մշտապես չի մաքրվել, պարբերաբար չի ախտահանվել՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև արտահոսքի յուրաքանչյուր դեպքում չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ միջատների և կրծողների շփումը բժշկական թափոնների հետ, պարբերաբար չեն իրականացվել միջատասպան (դեզինսեկցիա) և կրծողասպան (դեռատիզացիա) միջոցառումներ։

Արձանագրված խախտումների վերացման նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով տրվել են առաջադրանքներ։ Վարչական վարույթի ընթացքում խախտումների վերացման հիմքով կարճվել է «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Ստուգվել է «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲ և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲ ընկերություններին տրված կարգադրագրի կատարողականը, արդյունքում «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է արձանագրված խախտումների վերացման հիմքով, իսկ Վարդենիսի հիվանդանոցի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոց՝ վարչական տույժ՝  տրված առաջադրանքները մասնակի կատարելու հիմքով։ Նշված մյուս բուժհաստատությունների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում ստուգումները դեռ ընթացքի մեջ են։

Տեսչական մարմնի կողմից այս ստուգումները կրում են պարբերական բնույթ։

ՀՀ ԿԵ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031