Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանն ու Պուտինն ունեն ռազմական համագործակցության խոշոր պլաններ». Հայկ Գաբրիելյան

Դեկտեմբեր 16,2019 22:30

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովներում կոչ էին անում Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Հանձնաժողովները պահանջում էին նաեւ արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Որպես ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառ էին ներկայացվում Ռուսաստանի հետ իրականացվող «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերը: ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին: Փաստաթուղթը պետք է հաստատվի սենատի եւ ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս փաստաթղթին, ո՞ր փուլում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, հարցրեցինք թուրքագետ Հայկ Գաբրիելյանին:

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են չափազանց բարդ փուլում, ակնկալում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կվատթարանան, քանի որ Էրդողանը հնարավորինս երկար ժամանակ կփորձի հետքայլ չանել S-400 համակարգերի հարցում։ Արդյունքը լինելու է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ նորանոր պատժամիջոցներ սահմանելը։ Անկասկած եմ համարում, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Ավելի վաղ քանիցս հայտարարել եմ, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցության ապագան առաջին հերթին կախված է ԱՄՆ-ի կողմից դրան հակազդելու աստիճանից։ Եթե այսօր ԱՄՆ-ը լռի S-400 համակարգերի հարցում, ապա վաղը Թուրքիան կարող է Ռուսաստանից գնել Սու-35 կամ Սու-57 ինքնաթիռներ, ինչպես նաեւ սուզանավեր, Ռուսաստանի (Պուտինի) օգնությամբ տիեզերագնացներ ուղարկել տիեզերք եւ ընդհանրապես դառնալ տիեզերական եւ նաեւ միջուկային երկիր։ Իսկ Էրդողանն ու Պուտինն ունեն ռազմական համագործակցության խոշոր պլաններ, որոնց իրագործումը մեծապես կախված կլինի ամերիկյան կողմի հակազդեցությունից», պատասխանեց մեր զրուցակիցը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ»-ի դեկտեմբերի 17-ի տպագիր համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այնպես,ինչպես 100 տարի առաջ էր…:Թուրքիան կխաբի Ռուսաստանին,իր հարևանների հախից կգա և կնետվի ԱՄՆ-ի գիրկը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031