Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող 14-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ կաթոլիկ եկեղեցու տարածքում կառուցվել են 2 բնակելի տներ, որոնք տեղական իշխանությունների կողմից ճանաչվել են ապօրինի կառույցներ, հայտնում է Region monitor-ը։
Ղրիմի Կառուցապատման պետական վերահսկողության ծառայության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ նորակառույց տները գտնվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սբ Գևորգ եկեղեցու տարածքում և դրանց շինարարությունն իրականացվել է առանց թույլտվության։
Բացի այդ, ըստ հայտարարության, խախտվել է պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանության մասին օրենքը։
«Region Monitor»-ի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Ղրիմի Կառուցապման պետական վերահսկողության ծառայությունը ծանուցում է ուղարկել Թեոդոսիայի քաղաքապետարան՝ պահանջելով հայց նախապատրասել ապօրինի կառույցների ապամոնտաժման համար։