Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քոչարյանի կալանքի գործով նիստը որոշվեց դռնփակ անցկացնել. պետք է պարզեն, թե դատավորն ինչ կապերի մեջ է որոշ շահագրգիռ անձանց հետ

Դեկտեմբեր 16,2019 17:10

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Դատավորը նիստի մեկնարկին կողմերին հարցրեց՝ ունե՞ն նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մինչ իրենց դիրքորոշումը կհայտնեն, պետք է պարզեն, թե դատավորն ինչ կապերի մեջ է որոշ շահագրգիռ անձանց հետ. «Բայց լինելու է մի հարց, որը կարող է պատահի պետք է դռնփակ դատական նիստում տրվի դրա պատասխանը: Հետեւաբար ես միջնորդում եմ, որ նիստի այս հատվածը դռնփակ կատարվի»:

Կողմերն ասացին, որ պարզ չի, թե ինչի՞ մասին է խոսքը, հետեւաբար չառարկեցին, որ դռնփակ ներկայացվի դատավորին ինքնաբացարկ հայտել-չհայտնելու միջնորդությունը: Դատավորը որոշեց դռնփակ դատական նիստի անցնել եւ ԶԼՄ-ներին հորդորեցին անջատել նկարահանող սարքերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031