Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Գավառի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն