Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաժակյանը դիմել է դատախազություն, քաղաքապետի խորհրդականը գտնում է, որ դատախազությունն անտեղի ժամանակ է ծախսելու

Դեկտեմբեր 16,2019 16:20

Այսօր Երեւանի ավագանու նիստում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, որի մասին ինքն արդեն դատախազությանն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ Հայկ Սարգսյանը քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք չուներ:

Դավիթ Խաժակյանի խոսքով. «Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաեւ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, եւ նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է եւ հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով գրվել է թուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Դուք ինձ տալիս եք այդ փաստաթուղթը, ասում եք՝ չէ, սա է, այս մի հատն է քաղաքապետի ստորագրությամբ: Ես ունեմ այդ նույն կարգադրությունը, բայց այդտեղ ձեր ստորագրությունը չէ: Բռնվեցիք ժողովուրդ ջան, սա էն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք: Թող դատախազությունը վերցնի, հանձնի փորձաքննության, տեսնի այս ինչ-որ ես ձեռքիս տակ ունեմ ֆոտոշոփի արդյունք է, թե՞ ոչ եւ վերջում, պաշտոնական կեղծիքի մասով, ես հույս ունեմ, որ հետո ունենալու ենք դատավճիռներ»:

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը ի պատասխան ասաց, որ այդ ամենն իրականում անօրինականության հետ որեւէ կապ չունի եւ դատախազությունում նույնպես դա շատ լավ պատկերացնում են. «Մնում է դատախազության մեր գործընկերներից ներողություն հայցել պատճառվելիք անհարմարությունների եւ ժամանակի կորստի համար: Նոյեմբերի 21-ից մեկնարկած այս արհեստածին աղմուկը, որը ավագանու նիստերից սկսվեց եւ շարունակվեց ֆեյսբուքներում եւ ինստագրամներում, իրականում օրինականության հետ որեւէ աղերս չունի: Սա, ըստ էության, ռազմավարական պլանավորմամբ մշակված արշավ է, որի միակ նպատակը քաղաքային գործադիր իշխանությանը հեղինակազրկելն է եւ նրա առանցքային պաշտոնատար անձանց հնարավորինս վարկաբեկելը: Ու ժողովուրդն էլ լավ տեսնում ու հասկանում է ամեն ինչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031