Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 16,2019 15:56

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Փաստաբան Ա.Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ «ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Պարոն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ այդ մասին ձևակերպում կա, որ պաշտոնական դիրքի օգտագործմամբ ինչ-ինչ գործողություններ է կատարել։ Մինչդեռ՝ Սահմանադրությունն ուղղակի արգելք է սահմանում»,- ավելի վաղ «Փաստինֆո»-ին ասել էր Ա.Մակինյանը։ Վերջինս՝ բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Ս.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։

Ա.Մակինյանն այսօր «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ստացել է դատախազության որոշումը՝ այն որակելով անհիմն։ Մասնավորապես դատախազությունն անտեսել է ՀՀ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները։ «Առաջիկա օրերին անպայման բողոք կներկայացնենք դատարան»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ ՍԴ-ն արձանագրել էր, որ «գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, ուստիև քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետևապես, այն պետք է իր կոնկրետացումն ստանար, նախևառաջ, Օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում, որպեսզի իրավասու մարմինները ընթացակարգային հիմքեր ունենան կիրառելու այն քրեական դատավարության շրջանակներում»:

Ամրագրելով, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում ամրագրված չէ՝ Սահմանադրական դատարանն այդ մասով 35-րդ հոդվածը համարել էր Սահմանադրությանը հակասող։

Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031