«ՀՅԴ-ն 129 տարվա պատմություն ունի: 129 տարում նրանցից ավելի փորձառուները՝ կուսակցության արմատներում կանգնածները, դուրս են եկել կուսակցությունից ինչ-ինչ պատճառներով եւ իրենց կարծիքն են ունեցել: Չի եղել, որ դուրս գալով՝ ազդեն ՀՅԴ-ի ներսում կատարվածի վրա»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՅԴ-ից հեռացված երիտասարդների՝ կուսակցության ներսում իրավիճակի մասին գնահատականներին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՅԴ-ից դուրս եկածների ասածները մեկնաբանելու տրամաբանություն չկա. «Ամեն դուրս եկողի հետ չենք խոսելու: Որ ուղղորդվում են, դա պարզ է: Ուղղորդում են նրանք, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն այսօր որպես քաղաքական ուժ զրո ազդեցություն ունի»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից հեռացվածների պնդմանը, թե Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ԳՄ նախկին անդամ է, բայց փաստացի ինքն է ղեկավարում կուսակցությունը, որ նա իր կլանն է ստեղծել, որը «սերժաքոչարյանաճահո» գործով է զբաղված, Կիրո Մանոյանը նման բնորոշումները որակեց որպես վիրավորանք՝ ուղղված բոլոր ՀՅԴ-ականներին, այդ թվում՝ իրեն. «Աստված իրենց հետ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/802456496865617/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ