Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարենցի ստեղծագործություններում լույսը միշտ շատ է». Արքմենիկ Նիկողոսյան

Դեկտեմբեր 16,2019 15:27

Օրերս «Դարան-Հայ Գիրք» գրախանութում տեղի ունեցավ գրական նորարարությունների դիմող գրող Էդուարդ Հարենցի «Լույսի նախդիրներ» գրքի շնորհանդեսը։ Քանի որ հեղինակը չի սիրում իր մասին խոսել, զրուցեցինք «Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

«Գիրքը նվիրված է հեղինակի եղբոր աղջկան՝ Միլենային։ Եվ այս գիրքը նրանով է յուրահատուկ, որ այստեղ բանաստեղծականցվել է հենց նրա խոսքը»,-ասաց գրականագետը։

Նրա ձեւակերպմամբ, հատուկ խոսքեր չեն նախատեսել, քանի որ ցանկանում են, որպեսզի այն մարդիկ, որոնք եկել են` Հարենցի ընկերները, հարազատները, նույնպես կարդան այդ գիրքը, հետո նոր կազմակերպվի գրքի քննարկում։

Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց, որ Հարենցը այն եզակի գրողներից է, որի ստեղծագործություններում լույսը միշտ շատ է։

Սիլվա ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031