«Լավրովի պլանը» դա այն չէ, ինչ ոմանք մեր մոտ ընկալեցին: «Մադրիդյան սկզբունքների» այլ տարբերակ է հավանաբար միջնորդների կողմից առաջ քաշվում, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դրա շուրջ են քննարկում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը «Լավրովի պլանի», ասել է թե՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարբերակն է բանակցում, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/742525092894665/
Նրա բնորոշմամբ. «Հայաստանը փորձում է նոր մոտեցում ձեւավորել: Այն ավելի մոտ է ԵԱՀԿ տեսակետներին, քան Ադրբեջանի հրապարակած փաստաթղթին: Մամեդյարովն ինձ համար վստահելի աղբյուր չէ, ինչ էլ որ ասի: Կարող են մտահոգել նրա ասածները, բայց դրանք որպես անառարկելի փաստ քննարկելը սխալ է»:
Կիրո Մանոյանը կրկնեց՝ չի բացառվում, որ ԵԱՀԿ միջնորդները որեւէ փաստաթուղթ են առաջարկում կողմերին, օրինակ՝ փոխզիջումային տարբերակ, բայց հայկական կողմը հայտարարում է՝ որեւէ փաստաթուղթ չի բանակցվում:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/800946406999487/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ