Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման ապարատում առկա հատկապես մասնագիտական և կառավարչական կոլապսի մեղավորը ոչ թե այսպես կոչված «հակահեղափոխությունն» է, այլ հենց «հախուռն հեղափոխականությունը». Վլադիմիր Մարտիրոսյան

Դեկտեմբեր 16,2019 15:02

Քաղաքական «հուզանք ու զանգը» շարունակվում է խորացնելով «հեղափոխաբեկումը»: Առկա են երկու խորը խնդիրներ որոնց բախվել է իշխանությունը:

1.Կառավարման կոլապս
2.Արցախյան հիմնախնդիր:

Անդրադառնամ հերթով

Հավատացնում եմ, որ կառավարման ապարատում առկա հատկապես մասնագիտական և կառավարչական կոլապսի մեղավորը, ( ինչի վկայությունը վարչապետի էմոցիոնալ ելույթն էր կառավարության նիստում) ոչ թե այսպես կոչված «հակահեղափոխությունն» է, այլ հենց «հախուռն հեղափոխականությունը»: Երբ վերևները չգիտեն թե ի՞նչ են ուզում՝ չունենալով ներքևների առաջ խնդիր ձևակերպելու ունակություն: Դրա փոխարեն իրենց պաշտոններում զբաղված են «քաղաքական կենցաղավարությամբ»: Այս խնդիրը հատկապես շատ վտանգավոր է մարզային կառավարման մակարդակում, որտեղ ոչ միայն չեն տիրապետում իրենց գործառույթների լրջությանը, այլև՝ իրավիճակին:

Ինչպե՞ս հաղթահարել պետական իշխանության անպատասխանատվությունը

Հիմա մեր երկրում մենք ականատես ենք մեծ լիազորություններ ունեցող քաղաքական ուժի և գրեթե ոչ մի պատասխանատվության: Պարբերաբար խոսում եմ այս մասին՝ հուսալով, որ կառավարությունը կդառնա պատասխանատու, որովհետև ես և շատերը չգիտեն թե ինչպե՞ս կարձագանքի կառավարությունը ծանր իրավիճակներում:

Կառավարման գործընթացի հիմքում ընկած է կառավարվող օբյեկտի վիճակի մոնիտորինգը: Եթե կան կառավարման ծրագրեր, զարգացման նպատակներ, ապա հասարակությունից ստացված ազդանշանները համեմատվում են նախատեսված պարամետրերի հետ, և եթե շեղումներ չկան, ապա ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, նպատակները ձեռք են բերվում, ձեռք կբերվեն պլանավորված արդյունքները:

Բայց հիմա առաջացել են իրավիճակներ, երբ հասարակությունից ստացված ազդանշանները կառավարությունն այլևս ի վիճակի չէ ադեկվատ գնահատելու:

Քաղաքական իմաստով սա նշանակում է, որ խելացի և ազնիվ իշխանությունները պետք է ներկայացնեն երկրի վիճակի մասին ճշմարիտ տեղեկատվություն: Դա թույլ կտա նման պայմաններում համատեղ մշակել մի ծրագիր`դիմակայելու անկայուն փոփոխականությանը, որը տեղի է ունենալու ֆորս մաժորում: Խելացի և մասնագիտական ուժը չի աղավաղում տեղեկատվությունը:

Եվ ինչ է տեղի ունենում վարչապետ Փաշինյանի կառավարությունում: Տեղեկատվությունը դիտավորյալ աղավաղվում է: Հարմարության համար նենգափոխվում է «ամեն բան» և կփոխվի «ամեն ոք», և որքան բարձր է կառավարման մակարդակը, պատկերն ավելի ու ավելի է խեղվում այս անպատասխանատվության, վերահսկողության բացակայության, անազնվության այս համակարգում: Վերևում, իշխանությունն ընկնում է անբավարարության մեջ, հայտնվում է իր իսկ կողմից ստեղծված պատկերով և ձևացնում է, թե կառավարում է երկիրը:

Հետևաբար, հարցը վերաբերում է կառավարման պրոֆեսիոնալ, ունակ համակարգին, և, ինչպես տեսնում ենք, դա կախված է մեկ անձից՝ Փաշինյանից:

Մենք պատերազմող երկիր ենք: Հասկանում եք, որ պետք է լինի համապատասխան արձագանքման համակարգ, որը կպատասխանի ոչ ստանդարտ փոփոխականություններին`

հատուկ կառավարման որոշումների օգնությամբ, որոնք ապահովված են պահուստային ռեսուրսներով:

Սա պահանջում է տեխնոկրատական կառավարման նոր մոտեցում: Ճիշտ է, որ մեր երկիրը կառավարման շատ բարդ օբյեկտ է, բայց սկզբունքն ինքնին՝ կառավարման համակարգի դասական սխեման, նույնն է բոլորի համար: Հարկավոր է և հնարավոր է այն կարգավորել և սկսել զարգացման ուղղությունը՝ մասնագիտական մենեջերների միջոցով:

Արցախյան հիմնախնդիր

Նախ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից նման դրույթներ պարունակող փաստաթղթի շրջանառումը և այն էլ բանակցային հանդիպումից առաջ՝ ոչ թե պատահական էր, այլ շահեկան՝ դատելով պաշտոնական Երևանի արձագանքներից:

Երկրորդ Մամեդյարովի հարցազրույցի տողատակերի և ակնարկների շռայլությունը` նախորդ փաստաթղթին հայկական կողմից համարժեքորեն չտրված պատասխանի պատճառն է և շարունակությունը:

Հարգելինե՛րս, սա կարծես նշանակում է վերադարձ հիմնախնդրի լուծման «փուլային» տարբերակին՝ իր բոլոր գերվտանգավոր հետևանքներով:Որի պարագայում «կարգավիճակի» հարցը դառնում է ոչ թե երրորդական կամ չորրորդական այլ մղվում է ուղղակի մոռացության վերջին պլան:

Ավելին կարծում եմ,որ հնարավոր է սա Մնացականյանի՝ որպես ԱԳ նախարար, վերջին հանդիպումներից մեկն է «գործընկերոջ» հետ: Այս փաստաթղթի և զարգացումների ձևական հաշիվը կարող է փակել Մնացականյանն՝ իր պաշտոնանկությամբ, իսկ «գործընկերը»՝ կարիերիայի սրընթաց աճով և «աջը համբուրած»: Հավասարակշռության վերականգնման պատրվակով՝ կփնտրվի նոր քավության նոխազ և միայն ԱԳՆ պատասխանատուի կադրային հետագա ընտրությունից հետո պարզ կդառնա այդ փաստաթղթի դրույթների վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Հուսով եմ, որ այդ պաշտոնում մենք չենք տեսնի «առաջին նախկին նախագահի» քաղաքական մերձավորներից մեկին: Իսկ «առաջին նախկին նախագահի» դիրքորոշումը այս հարցի շուրջ կարծում եմ ավելորդ է հիշեցնել: Միայն կասեմ, որ նույն հայ հանրությունը նույն այդ լուծման տարբերակին երկու անգամ ասել է. «Ո՛Չ»: Երրորդ անգամ էլ են «Ո՛Չ» ասելու, բայց արդեն ոչ թե «առաջին նախկինին», այլ՝ «վերջին ներկային»:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031