ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, հայտնում է Armtimes.com-ը:
Ըստ այդմ՝ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործը քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է եւ վարույթ ընդունել:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: