Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատմաբանը` Պոլսո հայոց պատրիարքի մասին. «Զգուշությանն էլ չափ կա»

Դեկտեմբեր 16,2019 14:24

Aravot.am-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի` թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցի մասին, որտեղ նա խոսել էր նաեւ ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին ու ասել, որ որպես Թուրքիայի հայեր` իրենց ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։

«Նա նաեւ հետագա ընտրվելու խնդիր ունի, հավանաբար զգուշություն է ցուցաբերում, բայց իմ  կարծիքով պետք չէ այդ աստիճանի զգուշություն ցուցաբերել: Պետք է համարձակություն ունենալ եղած փաստը արձանագրելու: Ինչ վերաբերում է Պոլսո պատրիարքարանին, այն Թուրքիայում միշտ էլ էրդողանի ազդեցության գոտում եղել է, այժմ իր հեռանկարներից ելնելով` Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փորձում է զգուշություն ցուցաբերել, բայց զգուշությանն էլ չափ կա, նա պատասխանատու է իր համայնքի համար»,-ասաց Էդիկ Մինասյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031